Рубрика: Մայրենի, Գլխավոր

Անձրևը

Անձրև

Վտվտիկն ու Կտկտիկը ամպեր էին և երկնքում էին ապրում: Նրանք ամբողջ օրը իրենց համար էս ու էն կողմ էին թռչում ու ոչ մեկին չէին խանգարում: Արևն էլ իր համար էր շողում, թռչունները երգում էին, երեխաները խաղում:
— Վտվտի՛կ, – ասում էԿտկտիկը,- չիջնե՞նք ներքև և բոլորին մի լավ ջրենք:
— Իջնենք, թե չէ պարապ-սարապ թռչելը ձանձրալի է:
Նրանք իջան և թրջեցին գետինը: Իսկ մարդիկ դժգոհ էին:
— Ի ՞նչ թարս եղանակ է,- փնթփնթում էին նրանք:
— Կարծես դույլերով ջուր թափեն, ա ՜յ քեզ տխուր օր:
-է՜, արի գնանք այստեղից,- հուսահատվում է Կտկտիկը:
Նրանք թռչում – գնում են, և անձրևը կտրվում է: Բոլորը գոհ էին: Ամեն օր արևը շողում էր, շոգն էլ՝ օրեցօր ուժեղանում: Երկար ժամանակ ոչ էլ անձրև էր գալիս: Խոտերը դեղնում և չորանում են, ծաղիկները` թոռոմում: Կովերը մնում են առանց խոտի և կաթ չեն տալիս: Պաղպաղակ պատրաստողը չի կարողանում կաթ գնել, որ պաղպաղակ պատրաստի: Երեխաները լաց են լինում և պաղպաղակ ուզում: Նրանք հագնում են բաճկոնները, բացում հովանոցները և դուրս գալիս փողոց: Ամպերը տեսնում են ու զարմանում.
— Տեսնես ի՞նչ է եղել:
Նրանք իջնում են ներքև, ու նորից հորդ անձրև է գալիս:
— Ի՜նչ հաճելի անձրև է,- ուրախանում եմ բոլորը:
— Վերջապես, ա ՛յ լավ օր:
Բոլորը գոհ են` և՛ Խտտիկն ու Կտկտիկը, և՛ երեխաներն ու մեծերը:

1.Ով էր հեքիաթի հերոսը: Այս հեքիաթի հերոսն է անձրևը
2.Բնութագրեք հեքիաթի հերոսին: Անձրևը կաթում է ջրի նման և այդ լինում է աշնանը,գարնանը:
3.Դուրս գրեք հեքիաթի ամենահետաքրքիր կամ ամենածիծաղելի կամ ամենազարմանալի մի հատված:Պաղպաղակ պատրաստողը չի կարողանում կաթ գնել, որ պաղպաղակ պատրաստի: Երեխաները լաց են լինում և պաղպաղակ ուզում: Նրանք հագնում են բաճկոնները, բացում հովանոցները և դուրս գալիս փողոց: Ամպերը տեսնում են ու զարմանում.

4.Ինչ նոր բան իմացաք այս հեքիաթից: Ես իմացա այս հեքիաթից, որ ամեն մեկը ինչ քեզ համար անում է պետքե գոհ լինես:

Реклама

Автор:

Ողջույն ես Էլլադա Թադևոսյանն եմ: Սովորում եմ կրաթահամալիրի Հարավային դպպրոցում: Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել, ճամփորդել, նոր մարդկանց հետ ծանոթանալ, սովորել, սովորեցնել, պարել, լողալ, մեծերին օգնել: Հավատում եմ հրաշքների և վստահ եմ, որ կյանքում ամեն լավ բան տեղի է ունենում անսպասելի ու շատ հեշտ: Իմ կյանքի ուրախ օրերը երկուսն են. իմ ծննդյան տոնը և Նոր տարին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s